Միզային համակարգ
Երիկամն ու էմոցիաները. urolog.am
Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է մարդու իրական առողջությունը:
Երիկամների ֆունկցիան կապված է վերարտադրության, աճի, զարգացման և հասունացման, ինչպես նաև թոքերում ջրային նյութափոխանակության, ոսկրերի, ատամների, ականջների և գլխի մազերի հետ։ Երիկամները կարգավորում են ջրային նյութափոխանակությունը և ՑԻ էներգիայի ընդունումը։
Երիկամները համարվում են օրգանիզմի ՅԻՆ և Յանգ էներգիաների կենտրոնը։ Երիկամների Յին-ը դա այն հեղուկն է, որը սնուցում և խոնավացնում է օրգաններն ու հյուսվածքները, իսկ Յանգը բաժանվում է երկու տեսակի՝ մաքուր և պղտոր հեղուկների: Մաքուր հեղուկը խոնավացնում է թոքերը, պղտորը՝ միզապարկի պարունակությունն է: Յինը և Յանգը մշտապես փոխազդեցության մեջ են։ Յին էներգիայի պակասուրդն առաջացնում է ներքին սառնության, իսկ Յանգ էներգիայի պակասուրդը՝ ներքին տաքության ախտանիշներ։
Օրինակ, ըստ Չինական ավանդական բժշկության, վախը ջրային տարրի հետ կապված օրգանների (երիկամներ և միզապարկ) հույզն է: Երիկամների ՑԻ էներգիայի խախտման էմոցիոնալ դրսևորումներից են՝ վախկոտությունը, անվստահությունը, մեկուսացվածությունը, թույլ կամքի ուժը, անվճռականությունը և այլն։ Իսկ երիկամներում ՑԻ էներգիայի բալանսի խախտման օրգանական ախտանիշներն են՝ միզարձակման խանգարումները, անմիզապահությունը, գիշերային քրտնարտադրությունը, բերանի չորությունը, հիշողության վատացումը, մեջքի ցավը, ականջների խշշոցը, լսողության կորուստը, մազերի վաղաժամ սպիտակումը, մազաթափությունն ու օստեոպորոզը։
Տղամարդկանց մոտ տարիքի հետ ի հայտ է գալիս մեջքի, պարանոցի, ծնկների, մկանային խնդիրներ և ցավեր: Միջին տարիքի տղամարդկանց մոտ տարածված են միզարձակման խանգարումները, շագանակագեղձի հիվանդությունները և սեռական դիսֆունկցիան, որոնք նույնպես կապված են երիկամի ֆունկցիայի խանգարման հետ։ Ախտահարված շագանակագեղձով հիվանդներին բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս ավելի հաճախ սեռական հարաբերություն ունենալ։ Իսկ ըստ չինական ավանդական բժշկության, շագանակագեղձի ախտահարումը կապված է երիկամների ախտահարման հետ, հետևաբար, սեռական ակտի միջոցով ավելորդ էներգիայի կորուստը կարող է ավելի խորացնել երիկամի ֆունկցիայի վատթարացումը։
Տղամարդու առողջության որակը կապված է նրա ՑԻ էներգիայի քանակի և որակի հետ։ Երիկամը հանդես է գալիս որպես ՑԻ էներգայի պահեստ։ Հետևաբար, անհրաժեշտ է ավելացնել երիկամների պահուստային էներգիան՝ մնացած օրգանների ֆունկցիան պահպանելու համար։ Դրա համար տղամարդկանց անհրաժեշտ է սթրեսի նվազում, ճիշտ սնունդ և էներգետիկ Ցիգունի վարժություններ։
Կարդացեք նաև
Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...
Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...
Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...
Մեզի գույնը
Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...
Նեֆրոպտոզը (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...
Ի՞նչ է դիալիզը:
Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...
Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...
Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...
Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...
Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն